National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.09.2015
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 7

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Չեխ խորհրդարանականները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Մեծ եղեռնի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը։

Պատվիրակության անդամները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են Հայոց մեծ ողբերգության մասին պատմող փաստաթղթերին եւ ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում։

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը նշել է, որ հայերի նկատմամբ իրականացված եղեռնն իր բնույթով բավականին նման է հոլոքոստին, որը նույնպես ընդունվել է Չեխիայում։

«Իրականությանը պետք է նայել բաց աչքերով»,- ասել է Զդենեկ Շկրոմախը եւ հավելել, որ այսօր առավել եւս պետք է դասեր քաղել մեր պատմությունից, քանի որ տարբեր երկրներից դեպի Եվրոպա փախստականների մեծ հոսքը կոնֆլիկտների եւ պատերազմների հետեւանք է։





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am